Մամուլ 3 տարի առաջ - 08:23 07-06-2023

Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովն այլևս չի գործում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին, կառավարության որոշմամբ ձեւավորված՝ Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը 2022 թվականի մայիսից չի գործում։ Այն ձեւավորվել էր պատերազմից հետո՝ «Սյունիքի մարզում առկա խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով», եւ ղեկավարում էր ներկայիս մարզպետ, ստեղծման պահին վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Միջգերատեսչական խումբը պարբերաբար նիստեր էր հրավիրում, ախտորոշում խնդիրները եւ փորձում դրանց լուծում տալ։ Եվ չնայած խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվել, սակայն, մեր տեղեկություններով, կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի