Արտաքին Մամուլ 2 տարի առաջ - 20:19 15-11-2023

ԱՄՆ-ն անաղմուկ կերպով մեծացրել է Իսրայելին սպառազինությունների մատակարարումը․ Bloomberg

Միացյալ Նահանգների իշխանությունները ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի ֆոնին անաղմուկ կերպով ավելացնում են զենքի մատակարարումներն Իսրայել։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը։

ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) ներքին ցուցակի համաձայն՝ Իսրայելին մատակարարել են 400 միավոր 120 մմ-անոց ականանետեր և 75 միավոր նոր համատեղ թեթև մարտավարական զենք, 57.000 հատ 155 մմ-անոց բեկորային-ֆուգասային հրետանային արկեր և 20.000 հատ M4A1 հրացաններ, 5000 հատ PVS-14 գիշերային տեսողության սարքեր։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Իսրայելի բարձրագույն ղեկավարության հարցումներ» փաստաթղթում նշվում է, որ Իսրայելը ձգտում է զենք ձեռք բերել՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում, որը ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական խմբավորում է հայտարարվել։

Փաստաթղթում նշվում է, որ հոկտեմբերի վերջի դրությամբ Իսրայելին տրամադրվել է 30 մմ թնդանոթների բոլոր 36.000 փամփուշտները, m141 բունկերները և առնվազն 3500 գիշերային տեսողության սարքերը ոչնչացնելու համար պահանջվող զինամթերքից 1800-ը: Պենտագոնի ներկայացուցիչը հրաժարվել է քննարկել մանրամասները, սակայն պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ քայլեր են ձեռնակվում՝ Իսրայելին ինքնապաշտպանության միջոցներ տրամադրելու համար:

Հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը քննադատության է արժանացել ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, որոնք պնդում են, որ ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զինամթերքները թույլ են տվել Իսրայելին շարունակել ռմբակոծումը։

Երկուշաբթի օրը ավելի քան 30 մարդասիրական կազմակերպություններ նամակ են հղել պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին՝ կոչ անելով չեղարկել զենքերի մատակարարումը Իսրայելին։ «Այս զինամթերքն անկառավարելի է և ունի խոցման բարձր շառավիղ: Արկերը հաճախ ընկնում են նախատեսված թիրախից 25 մետր հեռավորության վրա»,- նշել են կազմակերպությունները:

Վաշինգտոնի համալսարանի ռազմական և անվտանգության ծրագրերի տնօրեն Մայքլ Էյզենշտադտն իր հերթին հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները օգտագործում են Apache ուղղաթիռներ և Hellfire հրթիռները, որպեսզի դրանց միջոցով կարողանան աջակցել իսրայելական ուժերին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան