Ներքին 2 տարի առաջ - 15:30 15-11-2023

Դասագրքերի ոլորտում աղմուկը շատ է, որովհետև տարիների մոնոպոլիա է գործել, հիմա դաշտը ազատականացվել է․ ԿԳՄՍ նախարար

Ասում եք՝ ի՞նչ ցուցանիշներ ունեք: Հանրապետության 122 մանկապարտեզներում արդեն ավարտել ենք աշխատանքները: Սրանք մանկապարտեզներ են, որտեղ գնում են հազարավոր երեխաներ, որոնցից շատերն առաջին անգամ են հնարավորություն ունեցել գնալ մանկապարտեզներ, քանի որ դրանց մեծ մասը կառուցվել են գյուղերում, որտեղ երբևէ մանկապարտեզներ չեն եղել՝ այս մասին խորհրդարանում՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի մեղադրանքներին, որը վերաբերում էր ԿԳՄՍ ոլորտի բյուջետային տարբեր ծրագրերին՝ դասագրքերի որակին, բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներին, թվային ցուցանիշներին:

«Աշխատանքը մեծ թափով գնում է, այս պահին 142 հաստատություն այս գործընթացի մեջ է, և մյուս տարվա ընթացքում մենք ևս 100-ում կավարտենք աշխատանքները: 500 մանկապարտեզների աշխատանքը կարող է ավելին լինել, քան մենք պլանավորել ենք»,- հայտնեց նախարարը:

Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա աշխատանքներն ավարտվել են 26 հաստատությունում, մինչև տարեվերջ ևս 8-ում կավարտվեն, և 2024-ին ևս 43 հաստատություններից, որոնք կլինեն ընթացքի մեջ, 21-ի աշխատանքները կավարտվեն հենց հաջորդ տարում:

«Այստեղ ընթացքում կլինեն նաև 235 հաստատությունների շինարարության գործընթացներ: Վստահեցնում եմ, որ ինչպես և պլանավորված էր, բոլոր աշխատանքներն իրականացնելու ենք պլանավորվածի նման»,- ասաց Ժաննա Անդրեասյանը,:

Ինչ վերաբերում է լաբորատորիաներին, նախարարը հայտնեց՝ այս տարի Արմավիրի մարզի բոլոր դպրոցները ստացել և մինչև տարեվերջ կստանան լաբորատոր սարքավորումները: Հաջորդ տարվա պլաններում Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերն են:

«Այս մարզերի բոլոր դպրոցները կունենան բնագիտական առարկաների և ՏՏ լաբորատորիաներ: Գուցե սրանք հնչում են իբրև բառեր, բայց սրա հետևում այն նոր հնարավորություններն են, որոնք արդեն ունեն նաև անկախ գնահատման արդյունքներ, որովհետև Տավուշում մենք արդեն իսկ ներդրել էինք նոր չափորոշիչը փորձնական կարգով և այսօր ունենք անկախ գնահատման զեկույցը, որն առաջիկայում կհրապարակվի: Այն ցույց է տալիս, որ չափորոշչի ներդրման գործընթացը այս պայմաններում և այս հնարավորությունների ստեղծմամբ ունեցել ենք մեր երեխաների կրթական արդյունքի ավելացում ավելի քան կես տարով»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով՝ նոր չափորոշիչը ներդրվել է մեր երկրի համար ամենաբարդ ժամանակահատվածում՝ 2021-ի փետրվարին:

«Կարելի էր միայն կարծել, թե ինչպիսին կլինեն արդյունքները, եթե տարիների բեռը և մեր աշխատանքի բոլոր խոչընդոտող գործոնները չլինեին այնպիսին, ինչպիսին եղել են»,- ընդգծեց նախարարը:

Ինչ վերաբերում է դասագրքերի շուրջ աղմուկին, նախարարը նշեց՝ կոտրվել է տարիների մոնոպոլիան:

«Մի դասագրքի համար մենք տարիներ շարունակ պետբյուջեից միայն տպագրությանը վճարել ենք 1044 դրամ, այս պահին դասագրքի ստեղծման, փորձաքննության, տպագրության համար այս տարվա արդյունքում վճարում ենք 741 դրամ: Ինչի՞ հետևանք է սա: Սա հետևանք է նրա, որ դաշտը ազատականացվել է, հայտնվել են նոր մասնակիցներ, և մենք կարողացել ենք իրավիճակի փոփոխության հասնել: Բովանդակության վրա կաշխատենք, անհո՛գ եղեք: 30 տարվա խնդիրները միանգամից չեն լուծվում, բայց այն, որ դրանք սկսել են լուծվել և կրթության ոլորտում կան արդյունքները, ավելի քան ակնհայտ է»,- հավելեց Անդրեասյանը:

«Ես ձեր փոխարեն չէի խոսի բուհերի կուսակցականացվածության, քաղաքականացվածության և մնացած խնդիրներից: Կլռեի ուղղակի այդ մասին: Որևէ բուհի առաջ դրված չի քաղաքական խնդիր և որևէ բուհ որևէ ձևով ներգրավված չի որևէ հարցերում: Ես սա պնդում եմ ամենայն հետևողականությամբ և հավաստիացնում եմ, որ բուհում մեր բոլոր աշխատանքներն ուղղված են նրան, որ թույլ չտանք այդ գործունեությունը այլ կուսակցությունների և այլ խմբերի կողմից»,- ասաց նախարարը՝ դիմելով պատգամավորին:

Ինչ վերաբերում է ուսուցիչների աշխատավարձին և կամավոր ատեստավորմանը, ԿԳՄՍ նախարարը հայտնեց՝ այս պահին ունեն ավելի քան 5000 ուսուցիչներ, որոնք ունեն աշխատավարձի բարձրացում և հավելավճարի ստացման հնարավորություն:

«Եվ այս ուսուցիչների թիվը գնալով ավելանալու է, որովհետև կամավոր ատեստավորման համակարգում նախաձեռնել ենք փոփոխություններ, որոնցով 60-69 տոկոս հավաքած և ատեստավորված համարված ուսուցիչները նույնպես պետք է ունենան բարձրացում»,- տեղեկացրեց Անդրեասյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում