Միտք 2 տարի առաջ - 16:35 15-11-2023

Ըստ որոշ տգետների՝ այս աշխարհում հարաբերվելու ձեւը հրաժարումն է քո շահերից ու իրավունքներից․ Սարո Սարոյան

Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարեւոր է գիտենալ, որ
երբ ձեր շուրջը քաղաքական գնահատական է հնչում կամ փաստարկ է բերվում, թե մենք մեր անհաջողությունների ու պարտությունների համար մեղավոր ենք, քանի որ
-կամ միշտ մաքսիմալիզմի ենք ձգտել,
-կամ մեր ոտքերը վերմակի չափով չենք պարզել,
-կամ իրական մասը թողած՝ ցնորամիտ ամբողջն ենք ուզել,
ապա գործ ունեք մի մարդու հետ, ով մնացել է խորհրդային (ռուսական) քաղաքական թեզերի ազդեցության տակ եւ ով չգիտի, թե նման գնահատականներն ինչպես են ներմուծվել հայկական օրակարգ, ինչպես են դրանք որպես փաստարկ մեզանում ներդրվել՝ քողարկելու համար մեր դեմ գործած դավադրությունները:

Այդ փաստարկն արդեն 100 տարվա պատմություն ունի եւ կիրառվել է, որպեսզի Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայաստանի բռնազավթման գործում Բոլշեւիկյան Ռուսաստանի մեղքը քաղաքական գործիքակազմով, այն է՝ հանրային շերտերի համոզմունքների վրա ազդելու միջոցով լավագույնս քողարկվի: Այն արդյունավետ կիրառված տեխնոլոգիա է, որն օգտվում է հոգեբանական որոշակի մեխանիզմից: Վերջինս ենթադրում է, որ երբ մարդն անզոր է դառնում արտաքին այն ուժերի դեմ, որոնք նրա կյանքի ուղեկիցն են լինելու եւ եթե չկա մեղքի հասցեագրման այլ անվնաս սուբյեկտ, ապա նա սկսում է ինքնախարազանմամբ զբաղվել:

Հենց այս մեխանիզմից օգտվելով՝ նշածս փաստարկը նետվել է մեր գիտակցության մեջ ու Ռուսաստանին քաղաքական պատասխանատվությունից ազատելու գործում դարձել հզոր կռվան: 100 տարի է, մեր քաղաքական միտքը ծամծմում է, որ եթե մենք հրաժարվեինք միացյալ Հայաստանի գաղափարից, պահանջատիրությունից, Սեւրի պայմանագրից, Վիլսոնյան Հայաստանից, Արցախի ազատագրված հողերից եւ այլն, ապա հնարավոր կլիներ կառուցել հզոր Հայաստան: Ռեալպոլիտիկի դիրքերից հանդես եկող քաղաքական ամեն գործիչ իր տգիտությունն է ցուցանում՝ հանրությանը համոզելով, որ այս աշխարհում հարաբերվելու ձեւը հրաժարումն է քո շահերից ու իրավունքներից: Ըստ այդ տգետների՝ դա այն ճանապարհն է, երբ քեզ հանգիստ կթողնեն, որը հնարավորություն կտա զբաղվել պետականաշինությամբ:

Երբ դու հրաժարվում ես քո իրավունքներից ու շահերից, դրանից հետո քո քթից բռնած քեզ տանում են իրենց իրավունքների ու շահերի սպասարկման դաշտ, որտեղ դու դառնում ես լծկան եզ: Սա պետք է դառնա ներկայիս անուղեղ նման հայվանների համար աքսիոմա, որպեսզի հետագայում այդ պոտենցիալ եզները պետական լծակների տիրապետելիս ազգի գլխին չդառնան պատուհաս:

Մարդկային համոզմունքներ գեներացնող այդ մեխանիզմը պարբերաբար մեր դեմ կիրառել ու կիրառում են օտարները: Սակայն, քաղաքական գիտակցության բացակայության պատճառով ցավալիորեն այն ինքնին դրսեւորվելու ու ծավալվելու մեծ ներուժ է ունեցել մեզանում: Ուշացած, բայց գոնե այսօր այդ կարծանարար մեխանիզմը պետք է կանգնեցվի: 1990-ականներին այդ մեխանիզմի արատավոր շղթան չկտրվեց ու մենք ստացանք ներկայիս ՛՛բանող եզին՛՛, ով խոսում է արդեն Արարատ լեռից, պետական խորհրդանիշերից ու Հայաստանի անկախության Հռչակագրից հրաժարվելու մասին: Շղթան երբեւէ պետք է կտրվի: Թե՛ մասը, թե՛ ամբողջը մեր իրավունքների ու շահերի տիրույթում են եւ դրանք իրար հակադրելու, դրանց միջեւ ընտրություն կատարելու խնդիր մենք չպետք է մեզ թույլ տանք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում