Արտաքին 2 տարի առաջ - 22:48 14-11-2023

Եվրահանձնաժողովը Ուկրաինային 110 միլիոն եվրոյի լրացուցիչ մարդասիրական օգնություն կտրամադրի

Եվրոպական հանձնաժողովը ձմռանն ընդառաջ որոշել է լրացուցիչ 110 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային մարդասիրական օգնության համար: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատական գործակալությունը։

Հաղորդվում է, որ ֆինանսական աջակցության 100 միլիոնը կուղղվի Ուկրաինայում հումանիտար գործողություններին, իսկ 10 միլիոնը՝ Մոլդովայում գտնվող ուկրաինացի փախստականներին:

Գումարը նախատեսվում է ծախսել դրամական օգնության, սննդի, ջրի, կացարանով ապահովման, առողջապահական և հոգեբանական աջակցության համար:

Ընդհանուր առմամբ Ուկրաինային ԵՄ-ի տրամադրած մարդասիրական օգնությունը կկազմի 843 մլն եվրո:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում