Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:35 14-11-2023

Խնդրում եմ՝ երեխաներիս չցրել տարբեր հաստատություններ․ Ստեփանակերտի գիշերօթիկի տնօրեն

Ստեփանակերտի՝ Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության տնօրեն Համեստ Սուլեյմանյանը, ով իր ողջ աշխատախմբի հետ փորձում էր այս տարիներին կյանքի հարվածներից խոցելի դարձած երեխաների համար հարազատ ընտանիք դառնալ, այսօր չգիտի՝ ինչպես պատմել իր ու երեխաների ապրումները, երբ գնում է այցի նրանց։ Երեխաները Արցախից բռնի տեղահանումից հետո ապաստանել են Կապանի «Երեխաների և ընտանիքի միավորման» կենտրոնում։

«Իմ երեխաներն այսօր սահմանամերձ գոտում են, ինչի համար ես շատ անհանանգիստ եմ։ Ինձ աշխատանք պետք չէ, պարզապես ես պատկան մարմիններին խնդրում եմ՝ իմ երեխաներին չցրել տարբեր հաստատություններով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտի՝ Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության տնօրեն Համեստ Սուլեյմանյանը, ով պարբերաբար այցելում է իր սաներին։

«Եթե ոչ ամեն շաբաթ, ապա 2 շաբաթը մեկ այցելում եմ երեխաներիս։ Նրանց լավ են վերաբերվում, պարզապես երեխաների համար շատ դժվար է հարմարվելը։ Դուք միայն տեսնեք՝ խոսքի խնդիրներով Իզաբելայիս ուրախությունն ու վազվզոցը, երբ տեսնում է ինձ, մյուս երեխաներիս հարցադրումները, թե երբ են վերադառնալու Ստեփանակերտ»,- ասում է տիկին Համեստը, ով սրտնեղած է նույնիսկ այն փաստից, որ իր փոքրիկների «խոպոպիկները»՝ մազերը, կտրել են, չնայած կարծում է, որ դա մանրուք է ու նեղանալու իրավունք չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։