Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:31 08-05-2022

Ինձ հիմա այս կյանքը շատ է պետք, որ կարողանամ երեխաներիս գոնե մի փոքր մեծացնել․ Ժենյա Ղազարյան

29-ամյա Ժենյա Ղազարյանը տառապում է աուտոիմուն հեպատիտով ունի երկու մանկահասակ երեխաներ՝ վեց և չորս տարեկան։ Ընտանիքը ապրում է անապահով պայմաններում։ Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով երիտասարդ կինը ուշ է դիմել բժշկի, ինչն էլ հետագայում հիվանդության խորացման պատճառ է դարձել։

«Սկզբնական շրջանում ստամոքսի շրջանում ցավ էի զգում, մտածում էի՝ քիչ ուտող մարդ եմ, ստամոքսի ցավը երևի չուտելու արդյունք է, հետո ինձ մոտ այլ ախտանիշներ ի հայտ եկան, բանանի նման դեղնել էի, մտածեցի՝ դեղնախտ եմ, դիմեցի բժշկի՝ վախենալով երեխաներիս համար։ Պարզվեց լյարդի հետ կապված խնդիր ունեի։ Ինձ մոտ հայտնաբերվեց աուտոիմուն հեպատիտ, լյարդս մեծացած և բորբոքված էր։ Երկար ժամանակ հիվանդանոցում բուժում ստացա, շատ դեղեր էի օգտագործում, հետո դուրս գրվեցի և սկսեցի չօգտագործել այդ դեղերը։ Պաճառն այն էր, որ բավականին թանկարժեք դեղեր էին, բացի դա մտածում էի, որ արդեն լավ եմ, կարիքը չկա»-,ասաց Ժենյան։

Ընտանիքը մեծ դժվարությամբ է կարողանում գումար գտնել, որպեսզի կարողանա դեղեր գնել երիտասարդ կնոջ համար։ «Ինձ այս պահին բժիշկը դեղեր է նշանակել, որոնք Հայաստանում գտնելը շատ դժվար է։ Այդ մի դեղը, որ ես անընդհատ պետք է օգտագործեմ արժի 30,000 դրամ՝ տաս կոճակը։ Ես այս պահին օգտագործում եմ 12 տեսակի դեղորայք, որոնք արժեն 3000 դրամ, բացի այն դեղերից, որոնք շատ թանկարժեք են, թանկարժեք դեղերը ես չեմ օգտագործում, որովհետև այդ ֆինանսը չունեմ, բայց այդ դեղը ինձ շատ անհրաժեշտ է։ Սա խրոնիկ հիվանդություն է դարձել և լինելու է այնքան, մինչև կարողանամ գումար ու դոնոր գտնել լյարդի փոխպատվաստման համար»,-սաց Ժենյան։

Ժենյայի ամուսինն էլ ունի ծանր առողջական խնդիրներ։ Ունենալով բժշկների մշտական հսկողության կարիք՝ աշխատում է, որպեսզի կարողանա օրվա հացի գումար վաստակել ընտանիքի համար։ Ընտանիքը չունի մեկը, ով կարող է որևէ ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որ կարողանան գոնե Ժենյայի բուժման ծախսերը և դեղորայքի համար վճարել, առանց որի Ժենյայի կյանքը դառնում է անհնար։ «Ես ուղղակի շատ եմ խնդրում՝ օգնեք, որ կարողանամ իմ առողջությունը պահել, երեխաներիս անտեր չթողնեմ։ Իմ աշխարհն իմ երկու երեխաններն են, որոնցով ուրախանում և ապրում եմ։ Ինձ հիմա այս կյանքը շատ է պետք, որ կանողանամ իմ երեխաներին գոնե մի փոքր մեծացնել, մի քիչ մեծանան, որ հասկանան. հետո ինչ կլինի, կլին։ Ուզում եմ լինել երեխաներիս կողքին։ Աստված տա՝ լինեմ, բայց չգիտեմ՝ կկարողանա՞մ»,- ասաց Ժենյան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում