Մամուլ 4 տարի առաջ - 09:04 14-10-2021

6 անձ է ձերբակալվել, իրավապահները մտել են բժշկական հաստատություններ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօրվանից սկսած՝ աշխատողները կա՛մ պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը հավաստող փաստաթուղթ։ Կառավարության հոկտեմբերի յոթի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր խիստ լինել, ձերբակալել եւ կալանավորել այն մարդկանց, որոնք խոչընդոտում են պատրաստման ընթացքին եւ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկանք տրամադրում։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն աննախադեպ օպերացիա են սկսել. երեկ անակնկալ կերպով մուտք են գործել բժշկական հաստատություններ, հատկապես՝ մարզային։ Նրանց նպատակը կեղծ թղթեր տրամադրողներին գտնելն է։ Երեկվա դրությամբ 3 անձ ձերբակալվել են Երեւանում, 3 անձ՝ Շիրակի մարզում:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում