Արտաքին 3 տարի առաջ - 13:48 12-11-2023

ՀԱՄԱՍ-ն ապառազմականացվելու է. Գազայի հատվածից Իսրայելի վրա այլևս սպառնալիք չի լինի․ Նեթանյահու

Իսրայելի ռազմական կաբիների անդամները հայտարարել են, որ, միջազգային ճնշումից անկախ, կշարունակեն կոշտ ռազմական հարձակումը Գազայի հատվածում, որի նպատակն է հաղթել ՀԱՄԱՍ խմբավորմանը: Ինչպես գրում է Times of Israel-ը, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ խոստանալով «անհրաժեշտության դեպքում հաստատուն կանգնել ընդդեմ աշխարհի»։

Համատեղ մամուլի ասուլիսում վարչապետ Բենիամին Նեթանյահուն, պաշտպանության նախարար Յոավ Գալանտը մերժել են պատերազմի հետևանքով քաղաքացիական զոհերի թվի աճի վերաբերյալ միջազգային քննադատությունը՝ կոչ անելով արևմտյան առաջնորդներին իրենց աջակցությունը ցույց տալ հրեական պետությանը, քանի որ նրա հաղթանակը կնշանակի հաղթանակ ամբողջ ազատ աշխարհի համար:

Նեթանյահուն կոչ է արել ամբողջ աշխարհին աջակցել Գազայի հատվածում հրադադարին Իսրայելի կառավարության հակառակվելուն:

«Մի ենթարկվեք ճնշմանը: Մեր պատերազմը ձեր պատերազմն է։ Իսրայելը պետք է հաղթի հանուն իրեն և հանուն աշխարհի: Ամեն դեպքում, ոչ մի միջազգային ճնշում, ոչ մի կեղծ մեղադրանք Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների և մեր պետության մասին չի ազդի Իսրայելի` իրեն պաշտպանելու կարողության վրա: Իսրայելն անհրաժեշտության դեպքում ամուր կկանգնի աշխարհի դեմ», - պնդել է Նեթանյահուն:

Իր ուղերձում Նեթանյահուն նաև ասել է, որ զինվորականները կմնան Գազայում «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», որպեսզի կանխեն անկլավի օգտագործումը Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար:

«ՀԱՄԱՍ-ն ապառազմականացվելու է. Գազայի հատվածից Իսրայելի վրա այլևս սպառնալիք չի լինի», - հավելել է նա:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է