Արտաքին 3 տարի առաջ - 14:48 10-11-2023

Թեհրանը հերքում է իր մասնակցությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումներին

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր-Սաիդ Իրվանին հայտարարել է՝ Իրանը ներգրավված չէ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում Միացյալ Նահանգների ռազմակայանների վրա վերջին հարձակումներին։ Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim պետական ​​լրատվական գործակալությունը։

«Իրանը ներգրավված չէ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամերիկյան զորքերի և ռազմակայանների վրա հարձակումներից որևէ մեկում»,- ասել է Իրվանին։

Նա հավելել է, որ հարձակումներին կարող են ներգրավված լինել Մերձավոր Արևելքի այլ ուժեր՝ ընդգծելով, որ եթե պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շարունակվի, պատերազմը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում։

Ավելի վաղ, Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ից ի վեր ԱՄՆ-ի ուժերն Իրաքում և Սիրիայում հարձակման են ենթարկվել 46 անգամ, վիրավորվել է 56 մարդ։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ռազմական հենակետերը հարձակման են ենթարկվել հրթիռներով և անօդաչու սարքերով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է