Արտաքին 2 տարի առաջ - 12:40 09-11-2023

Իսրայելի բանակը Գազայում 130 թունել է ոչնչացրել

Գազայում ցամաքային գործողություններից ի վեր «Համաս»-ի 130 թունել է ոչնչացվել։ Ինչպես փոխանցում է The Jerusalem Post պարբերականը, այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։

«IDF մարտական ինժեներները ներկայումս աշխատում են Գազայում «Համաս»-ի ահաբեկչական ենթակառուցվածքները բացահայտելու և ոչնչացնելու ուղղությամբ, ներառյալ թունելները:
Թունելների ներսում հայտնաբերված ջրի և թթվածնի պաշարները ցույց են տալիս երկարատև գետնի տակ մնալու «Համաս»-ի պատրաստության մասին», - նշվում է հայտարարությունում։

Հրապարակման համաձայն՝ «Համաս»-ը Գազայի հատվածում սարդոստայնի պես իրար միացած տասնյակ կիլոմետրերով թունելներ է կառուցել, որտեղ տեղակայված են հրամանատարական կետեր, զինապահեստներ, կապի միջոցներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը