Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:31 08-11-2023

Վախենում էի, որ երեխաս Բաքվում կծնվի. արցախցի Ռոմելան տղա է ունեցել

Արցախցի Ռոմելա Գորոյանը 20 տարեկան է, բայց արդեն 2 երեխաների մայր է։ Մեծ դուստրը 2 տարեկան է, փոքրը երեկ է լույս աշխարհ եկել Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում։

Oragir.News-ի Գյումրիի թղթակիցը եղել է Գյումրիի մոր և մանկան հիվանդանոցում, զրուցել նորածնի մայրիկի հետ։ 3 կգ, 200 գրամ քաշով, 51 սմ հասակով Արմենը մեր նկարահանման պահին քնած էր, Ռոմելան ասում է՝ շատ խելոք բալիկ է, մամային նեղություն չի տալիս։

«Ամբողջ ճանապարհին վախ կար, որ ինձ մոտ վաղաժամ ծննդաբերություն կարող է սկսվել, որովհետև շատ վատ հոգեվիճակում էի, քանի որ ադրբեջանցիները հայտարարել էին, որ ճանապարհին ծննդաբերություն լինի, կամ հիվանդ մարդ լինի, տանելու են Բաքու։ Ես շատ էի վախենում, որ երեխաս Բաքվում կծնվի, ամբողջ ճանապարհին թուրքեր էին... Մենք Մարտունիից դուրս եկանք, իրենք մեր հետևից մտել էին քաղաք»,- պատմում է 20-ամյա կինը։

Ռոմելա Գորոյանը մեծ դժվարությամբ է ծննդաբերել՝ կեսարյան հատումով, ասում է՝ դա էլ բլոկադայի հետևանքն էր։

Ռոմելայի ընտանիքը հիմա Գյումրիում է ապրում, բայց չեն հարմարվում, որովհետև դժվար է, երբ ֆիզիկապես ուրիշ տեղ ես, իսկ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում