Արտաքին 2 տարի առաջ - 17:03 07-11-2023

ՆԱՏՕ-ն և Մեծ Բրիտանիան կդադարեցնեն իրենց մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին

ՆԱՏՕ-ի երկրները և Մեծ Բրիտանիան հայտարարել են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈՒ) պայմանագրի իրենց մասնակցությունը անորոշ ժամանակով դադարեցնելու մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ի գիշերն ավարտվել էր Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈՒ) պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու ընթացակարգը:

Պայմանագիրը ստորագրվել է 1990-ին Փարիզում ՆԱՏՕ-ի 16 երկրների և Վարշավայի պայմանագրի վեց երկրների ներկայացուցիչների կողմից։

Ըստ Մոսկվայի՝ պայմանագիրը 1999-ին խմբագրվել է, սակայն ՆԱՏՕ-ի երկրները լրամշակումները չեն վավերացրել:

Պայմանագրով կողմերի համար սահմանվում էր մարտական տանկերի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ուղղաթիռների և ինքնաթիռների թվի սահմանափակում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում