Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:14 30-10-2023

Դա էլի գնաց, ձգվեց․ Ավինյանը՝ Մուշական թաղամասի կոյուղատար համակարգի կառուցման մասին

Մուշական թաղամասը կոյուղատար համակարգ կունենա: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը նշեց, որ կկառուցվի շուրջ 4.6 կմ կոյուղագիծ: Ծրագրի շուրջ 50%-ն արդեն կատարված է:

«Այդտեղ «Վեոլիա ջրի» հետ կապված ունեինք խողովակշարի փոփոխության առաջարկ, իրնեց կողմից պետք է տրամադրվեր: Մի փոքր խնդիրներ են ծագել այդ խողովակաշարի երկրության հետ կապված. մենք 500 էինք պլանավորել, իրենք 197 են կարողանում տալ: Այդ մանր խնդիրները լուծենք ու ըստ դրա կառաջնորդվենք: Եթե պարզվի, որ 197-ից ավել չեն տալիս, մենք երեւի պետք է կառավարության որոշումով համադրման տոկոսը մեծացնենք»,-ասաց Խորեն Գրիգորյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Դա էլի գնաց, ձգվեց: Հավելյալ կզեկուցեք»:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։