Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:03 29-10-2023

Քոռանամ ես, մեր ընտանիքից 7 շիրիմ է մնացել թուրքի մոտ. 84-ամյա արցախցի

«Որտեղ տուն դրեցինք, թուրքը եկավ, քանդեց։ Չորս անգամ տուն դրինք, չորսն էլ թուրքը չթողեց վայելենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտից բռնի տեղահանված 84-ամյա Անահիտ Աղաջանյանը։

Արցախցի կինը չի համակերպվում․ տան, հայրենիքի կորստից բացի Արցախում են մնացել նաև հարազատների շիրիմները։

«Քոռանամ ես, մեր ընտանիքից 7 շիրիմ է մնացել թուրքի մոտ, Աստված ջան, ի՞նչ է լինելու, թուրքը ամեն ինչի ընդունակ է։ Նեղվում եմ, լացում, հոգիս քանդվում է։ Ախր ո՞նց էսպես եղավ, նույնիսկ ամենավատ երազում սա չէինք կարող պատկերացնել, սա մեր ողբերգությունն է, մեր ցավը։ Հեշտ չէ՝ 70 տարվա ստեղծածդ թողնես ու դուրս գաս»,-ասում է Անահիտ Աղաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։