Ներքին 2 տարի առաջ - 14:09 28-10-2023

Պարեկային ոստիկանության ծառայողների առնվազն 30 տոկոսը պետք է լինի կին. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նա շնորհավորել է ներկաներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և հաջողություններ մաղթել այդ պատասխանատու գործում: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է Պարեկային ոստիկանությունում կանանց առնվազն 30 տոկոս ներգրավվածության անհրաժեշտությունը և նշել, որ այդ թիրախին հասնելուն ուղղված շատ ակտիվ և հետևողական աշխատանք պետք է իրականացնել:

«Վայոց ձորում այդ վիճակագրությունը մտահոգիչ է: Վայոց ձորն առնվազն միակ մարզն է, որտեղ մենք չունենք ոչ մի կին պարեկային ոստիկան: Մենք խնդիր ենք դրել, որ ամբողջ հանրապետությունում՝ ամեն մարզում, Պարեկային ոստիկանության ծառայողների առնվազն 30 տոկոսը պետք է կին լինի:

Ահա ամբողջացավ Պարեկային ոստիկանության ուսումնական գործընթացը, առաջիկայում մեր ուսումնական կենտրոնը հետևողականորեն զբաղված կլինի այդ աշխատանքով: Եվ ես ուզում եմ նորից հիշեցնել մեր հանրապետությունում նման հնարավորության մասին, որը կանայք պետք է դիտարկեն: Մինչև նոյեմբերի վերջ է դիմումների ընդունման ժամկետը, և ես մեր քույրերին և դուստրերին կոչ եմ անում ակտիվ լինել»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների մտահոգիչ վիճակագրությանը՝ վարչապետը նշել է. «Ես ուզում եմ, որ մենք այս խնդրի վրա կենտրոնանանք: Երթևեկության կանոնների խախտումների նկատմամբ ընդհանրապես անհանդուրժողականությունը շատ կարևոր է: Դրանով դուք մարդկանց կյանքեր եք փրկելու, դրանով դուք մարդկանց առողջությունն եք պահպանելու, դրանով դուք մարդկանց օգնելու եք, որ իրենց և հանրային գույքի նկատմամբ ավելի խնամքով վերաբերվեն: Հասկանալի է՝ մի կողմից մեր երկրում ավտոմեքենաների թիվն է ավելանում, մյուս կողմից՝ ճանապարհների որակը, և ավելի արագընթաց երթևեկության գայթակղությունը մեծանում է: Առկա են նաև հին մեքենաների անվտանգության հետ կապված խնդիրներ: Սրանք նրբություններ են, որոնց երկար տարիներ ուշադրություն չենք դարձրել, բայց հիմա պետք է հասկանանք, որ այդ նրբությունների ճշգրտումից է կախված մեր ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը»:

Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնց աշխատանքի արդյունքում Պարեկային ոստիկանությունը ՀՀ-ում արդեն իրողություն է՝ ժամանակակից մեքենաներով, նոր գույքով, նոր զինատեսակներով, նոր տեխնիկական միջոցներով: «Այս ամենի արդյունքում իրավապահ մարմինների օպերատիվ արձագանքման հնարավորություններ են մեծանում, և մենք այս ճանապարհը պետք է շարունակենք: Բայց նաև պետք է արձանագրեմ, որ սրանով ամենևին Ոստիկանության բարեփոխումների ընթացքը չի դանդաղում: Պարեկային ոստիկանությունը մեր Ոստիկանության սյուներից մեկն է, առաջիկայում մենք խնդիր ունենք Ոստիկանության գվարդիայի հաստատման, Քրեական ոստիկանությունը լուրջ բարեփոխումների պետք է ենթարկվի, այսինքն՝ նոր կառուցվածք պետք է ստանա: Ընդհանրապես ոստիկանական բուրգը հանրապետությունում ամբողջությամբ փոխվում է»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ ոլորտի բարեփոխումներն իրականացվել են բազմաթիվ քննարկումների արդյունքում:

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել է բոլորին և ընդգծել. «Այս բարեփոխումների առանցքային նպատակը հետևյալն է ՝ ՀՀ օրինապահ քաղաքացիները ամեն օրվա հետ պետք է իրենց ավելի պաշտպանված զգան, իսկ օրինախախտներն ամեն օր պետք է իրենց ավելի ու ավելի անհանգիստ զգան՝ այնքան ժամանակ, քանի դեռ սկզբունքային որոշում չեն կայացրել լինել ՀՀ օրինապահ քաղաքացի:

Շնորհավորում եմ բոլորիս:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից