Արտաքին 2 տարի առաջ - 13:24 26-10-2023

Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու համար։ Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, այս մասին Ղարիբաշվիլին ասել է՝ բացելով Թբիլիսիում ընթացող Մետաքսի ճանապարհի համաժողովը։

«Իմ կառավարության խաղաղ հարեւանության նախաձեռնության օգնությամբ մենք պատրաստ ենք աշխատել մեր հարեւանների եւ բարեկամների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի վերջնականապես երկարատեւ խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,- հայտարարել է նա։

Ղարիբաշվիլին նաև նշել է, որ ուրախ է ողջունել համաժողովին մասնակցության համար ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը