Ներքին 2 տարի առաջ - 12:12 23-10-2023

ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայում կքննարկի ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ. Քոչարյան

ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայում կքննարկի նաև ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ, այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով Հայաստանը պետք է ունենան ոչ միայն բարեկամներ, այլ նաև այնպիսի հարաբերություններ, որոնք առաջին հերթին միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական։

«44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ մենք, ոնց որ թե, այդ հարթակներում պետք լուրջ աշխատանք ծավալենք ու ոչ միայն ունենանք բարեկամներ, այլ նաև ունենանք այնպիսի հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական, որ մեր երկրի կայունությանն առնչվող բոլոր հարցերը ստանան իրենց պատշաճ լուծումները», - նշեց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
21:25 Երևանում գործող հոսթելում ՌԴ 19-ամյա քաղաքացուց գողացել են ուսապարկ՝ անձնագրով, փաստաթղթերով և տարբեր արժույթի գումարներով
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը