Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:51 24-10-2023

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ֆրանսիական համագործակցության 3 առանցքային կետերը

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը, սիրելի՛ Սուրեն, ուրախ եմ մեր պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերի շուրջ առաջընթացի համար: Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ ներկայացնելով վերոնշյալ առանցքային կետերը.

«1. Աջակցություն հայկական բանակին նրա վերափոխման գործում`

‧ Պաշտպանական առաքելության բացումը 2023 թվականի հունվարին

‧ Ֆրանսիացի սպայի՝ որպես ռազմական խորհրդատու ՀՀ ՊՆ ուղարկում

‧ Բազմաթիվ այցելություններ և աշխատանքային հանդիպումներ

2. Ուսուցում

‧ Համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ

‧ Ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես, լեռնային մարտերի և հրաձգության վայրերում

․Ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում

‧ 3 GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում

‧ «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում

‧ Հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ», - գրել է ֆրանսիացի նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայիում կայացել է Լըկորնյուի և ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հանդիպումը:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին