Ներքին 2 տարի առաջ - 22:47 22-10-2023

Ռուսաստանը խանդում է, որ Փաշինյանը նման հաջողված ելույթ է ունենում Եվրախորհրդարանում. Անդրանիկ Քոչարյան

Ռուսաստանը խանդում է, որ Փաշինյանը նման հաջողված ելույթ է ունենում Եվրախորհրդարանում:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի կիրակնօրյա եթերում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ արձագանքին Եվրոխորհրդարանում Փաշինյանի ելույթին:

«Ռուսաստանը խանդում է, որ Փաշինյանը նման հաջողված ելույթ է ունենում, թվում է, թե այդ ելույթն ուղղված է Ռուսաստանի դեմ, բայց, այնուամենայնիվ ՀՀ իշխանությունները սպասարկում են Հայաստանի պետական շահը, եւ այնտեղ մենք բոլոր նրանց, ովքեր մեր անվտանգության համակարգում ունեն մեզ հետ գործընկերային հարաբերություններ, մենք այդ հարաբերությունների իրական ընկերային հարաբերությունների առկայությունն ենք ուզում ամեն անգամ ֆիքսենք: Եթե դա պակասում է, կամ իրականությունից շեղվում է, ապա մենք դա արձանագրում ենք եւ փորձում ենք ոչ միայն արձանագրել, այլ մեզ վրա վերցնել դրա հետեւանքները եւ տալ լուծումներ, որովհետեւ անվտանգության հետ կատակ չի կարելի անել»,- ասել է Քոչարյանը:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»