Արտաքին 2 տարի առաջ - 12:05 19-10-2023

ՌԴ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները հասել է ռազմավարական մակարդակի․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների սեպտեմբերյան հանդիպումից հետո երկու երկրների հարաբերությունները հասել են նոր, ռազմավարական մակարդակի։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Լավրովն ասել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Չոե Սոն Հուի հետ բանակցությունների սկզբում։

Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն, իր հերթին, նշել է, որ «երկու երկրների արտգործնախարարների հաճախակի հանդիպումները, որոնք նպաստում են բարեկամական կապերի ամրապնդմանը, վկայում են այն մասին, որ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև բարեկամության երկար պատմություն ունեցող երկկողմ հարաբերությունները ցույց են տալիս դինամիկ, աշխույժ զարգանում»:

Նա հավելել է, որ ռուս գործընկերոջ հետ իր բանակցությունները «կարևոր փուլ կդառնան սեպտեմբերին Կիմի և Պուտինի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առումով»։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան

Ձեզ գուցե հետաքրքրի