Արտաքին 2 տարի առաջ - 13:44 17-10-2023

ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է Մերձավոր Արևելքում հակամարտության հետ կապված ՌԴ-ի ներկայացրած բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Մերձավոր Արևելքում հակամարտության հետ կապված՝ Ռուսաստանի ներկայացրած բանաձևի նախագիծը։ Այս մասին տեղեկացնում է DW-ն:

Հաղրոդվում է, որ քվեարկության է ներկայացվել երկու նախագիծ՝ Ռուսաստանի և Բրազիլիայի կողմից, սակայն նիստն ընդհատվել է. Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցչի խնդրանքով անվտանգության խորհրդի 15 անդամները հեռացել են փակ դռների հետևում լրացուցիչ խորհրդակցությունների համար:

Ռուսաստանի առաջարկած նախագիծը կոչ է արել հումանիտար հրադադար հաստատել և ազատ արձակել Գազայի հատվածում իսրայելցի պատանդներին, սակայն չի պարունակել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման ուղղակի դատապարտում, որը ԵՄ-ում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում ահաբեկչական է ճանաչվել:

Բրազիլիայի ներկայացրած բանաձևի նախագծի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է և տեղի կունենա այսօր երեկոյան:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը