Ներքին 11 ամիս առաջ - 12:06 09-11-2025

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է Հայաստանի ներկայացրած բանաձևը Փոքր կղզի զարգացող պետությունների մասին

Նոյեմբերի 8-ին Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված՝ Փոքր կղզի զարգացող պետությունների (ՓԿԶՊ) միջազգային օր հռչակելու մասին բանաձևը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՓԿԶՊ միջազգային օր սահմանելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությանը սատարել և համահեղինակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շուրջ 130 անդամ պետություն։

Բանաձևն ընդգծում է Փոքր կղզի զարգացող պետությունների խոցելիությունները և դրանց նկատմամբ միջազգային ուշադրության, համերաշխության և աջակցության անհրաժեշտությունը։ Փաստաթղթով ապրիլի 25-ը սահմանվում է որպես ՓԿԶՊ միջազգային օր։

Բանաձևի ընդունման կապակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արամ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր կոնֆերանսին և բանաձևի համահեղինակ պետություններին՝ փաստաթղթին միաձայն աջակցելու համար, ինչպես նաև վերահաստատել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՓԿԶՊ բարեկամների խմբի համահիմնադիր և համանախագահ պետության կարգավիճակում Փոքր կղզիներ զարգացող պետությունների կարիքների հասցեագրման հարցում շարունակական հանձնառությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը