Ներքին 2 տարի առաջ - 00:40 16-10-2023

ԱրՊՀ ուսանողները պահանջում են Հայաստանում վերաբացել բուհը

Արցախի պետական համալսարանի ՈՒԳԸ նախագահ Աշխեն Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի անկախության կերտման պատմության ժամանակաընթացքում Արցախի պետական համալսարանը եղել է այն կրթական խոշոր կենտրոնը, որ միշտ կանգնած է եղել անկախության ու պետականաշինության ակունքներում`դառնալով Արցախի վերածննդի հիմնաքարերից մեկը։
Այսօր`Արցախի լիակատար բռնազավթման պայմաններում, բուհը կանգնած է գոյության հարցի առաջ։

Հանդես գալով ԱրՊՀ ուսանողության անունից` ես`ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Աշխեն Ասրյանս և Ուսանողական խորհրդի նախագահ Ара Саркисян ֊ը պահանջում ենք վերականգնել բուհի ուսանողների կրթություն ստանալու իրավունքը` վերաբացելով Արցախի մայր բուհը։

Սիրելի' ուսանողներ, մեր զոհված դասընկերների շիրիմներն ու նրանց հիշատակին նվիրված հուշաքարերը մնացին Արցախում, բայց նրանց անունն ու գործը`մեզ հետ։ Հանուն բուհի լինելիության` միացեք պահանջին և կանգնեք բուհի կողքին։

Հարգելի' դասախոսներ, Դուք կրթել եք Արցախ ազատագրող սերունդ, Դուք կրթել եք ազգի լավագույն զավակներին: Հանուն ձեր այսօրվա սաների կրթության`կանգնեք բուհի կողքին։

Հարգելի' հայրենակից, դու գիտես, թե ինչեր է տեսել արցախցին, գիտես, թե ինչ է նշանակում լինել հայրենազուրկ, թույլ մի տուր, որ Արցախի երիտասարդը կորցնի իր տունը հերթական անգամ։ Կանգնիր մեր կողքին, օգնիր, որ միասին կերտենք մեր բուհի ապագան»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում