Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 10:57 13-10-2023

Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, Փաշինյանը չի մասնակցում

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Հաղորդվում է, որ հանդիպումն անցկացվելու է նեղ կազմով՝ միայն առաջնորդների մասնակցությամբ, ինչպես նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Գագաթաժողովից հետո նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթերի փաթեթ։ Մինչ մեկնարկը Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի կողմից (երկիրն այս տարի նախագահում է ԱՊՀ-ում) տեղի կունենա պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: Բոլոր միջոցառումները կավարտվեն պաշտոնական ընդունելությամբ։

Ինչպես և սպասվում է, հանդիպմանը, բացի Ջապարովից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հաշվի առնելով «որոշակի հանգամանքներ» չի կարողանա ներկա գտնվել հանդիպմանը։

Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվելու ԱՊՀ տարածքում անվտանգության ապահովման թեմային։ Ակնկալվում է, որ որոշումներ կընդունվեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ահաբեկչության և ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգումն ուժեղացնելու համար:

Հանդիպումից հետո Ժապարովը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է