Ներքին 2 տարի առաջ - 22:54 12-10-2023

Տղամարդը փորձել էր կեղծ թղթադրամով գնումներ կատարել. դրամանենգության հերթական դեպքը՝ Տավուշի մարզում․ shamshyan.com

Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հերթական դրամանենգության դեպքն են բացահայտել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 19-ամյա Գոռ Ո.-ն շաբաթներ առաջ պարտքի դիմաց Բերդ քաղաքում 10 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել անհատ ձեռներեց Ռիտա Ա.-ին պատկանող խանութում:

Ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերում են Գոռ Ո.-ին և տեղափոխում Ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները պարզում են, որ նշված դեպքից օրեր առաջ Գոռ Ո.-ն այցելել է Ռիտա Ա.-ին պատկանող խանութսրահ և փորձել գնումներ կատարել, սակայն Ռիտա Ա.-ն կանխազգացել է, որ թղթադրամը կեղծ է, ինչից հետո վիճաբանություն է սկսվել նրանց միջև, ապա Գոռ Ո.-ն թղթադրամը վերցրել է և դիմել փախուստի:

Ոստիկանները պարզել են նաև, որ մինչ այդ Գոռ Ո.-ն կեղծ թղթադրամը մանրելու նպատակով իրացրել է Բերդ քաղաքում մեկ այլ խանութի աշխատակից Սամվել Ք.-ին: Վերջինս վերցնելով թղթադրամը, ստուգել է իր խանութում գտնվող դրամ ստուգելու ապարատով, որը ցույց է տվել, որ գումարը կեղծ է և նրան հայտնել է, որ հրաժարվում է այն մանրել, իսկ օրեր առաջ Գոռ Ո.-ն առևտուր է կատարել Բերդ քաղաքի բնակիչ Արշալույս Վ.-ից ու վճարել 10 000-ական կեղծ թղթադրամ: Արշալույս Վ.-ն «խայծը կուլ է տվել», քանի որ չի զգացել, որ այն իրական թղթադրամ չէ:

Գ. Շամշյանի տեղեկություններով ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է նաև կեղծ թղթադրամը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը