Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 18:52 12-10-2023

Ղարաբաղում հայկական ուժերի գործունեությունը տագնապալի արագությամբ ահագնանում էր և բերվում ռազմական պատրաստության․ Մամեդով

Հաագայի դատարանում ընթանում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի քննությունը։

Ադրբեջանի ներկայացուցիչ Էլմար Մամեդովը նկատեց, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանին հաջողվել է վերականգնել իր ամբողջական սուվերենությունը «իր տարածքների նկատմամբ»։

«Հայաստանը կրկնում է էթնիկ զտման և քաղաքացիական բնակչության շարունակական վայրագությունների անհիմն մեղադրանքները այնքան հաճախ, որ դրանք կարծես թե սեփական կյանքով են սկսել ապրել։ Դրանք չեն արտահայտում այն իրականությունը, որը տեղի է ունեցել Ղարաբաղի շրջանում։ Շատ կարևոր է նկատել, որ դրանք չեն արտացոլում այն դիտակումները և այն բացահայտումները, որ հիմա ՄԱԿ-ի առաքելություններն են նշում, որոնց Ադրբեջանը մուտք է թույլ տվել Ղարաբաղ։ Սրանք առաջին միջազգային մուտքն են վերջին 30 տարիների ընթացքում։ Բացի սրանք՝ դրանք արտացոլված են նաև միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների կողմից, որոնք եղել են այնտեղ և տեսել են դրանք սեփական աչքերով»,- նշեց նա։

Մամեդովը շեշտեց, թե իբր Արդբեջանը երբևէ չի ներգրավվել որևէ էթնիկ զտման մեջ ԼՂ քաղաքացիական բնակչության նկատմամբ։

«Ղարաբաղի հայերը Արդբեջանի քաղաքացիներ են, և նրանք պետք է հավասար հիմունքներով իրացնեն նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղում գտնվող իրենց տները, և մենք կշարունակենք ստեղծել պայմաններ, որոնցում վերադարձը անվտանգ կլինի։ Ադրբեջանը ցանկանում է պահպանել իր բազմաէթնիկ համայնքը, որտեզ մենք ունենք ավելի քան 80 էթնիկ ներկայացուցչություններ, որոնք ապրում են իրար կողքի։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մենք հայտնվել ենք ներկայիս ողբերգական ուղու վրա»,- ասաց նա։

Մամեդովը ընդգծեց, թե Ադրբեջանը հանձնառու է բանակցություններ վարել խաղաղությունհաստատելու, և առաջիկա հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում։

«Սեպտեմբերի 19-ին ընդառաջ շաբաթների ընթացքում Ղարաբաղում հայկական ուժերի գործունեությունը տագնապալի արագությամբ ահագնանում էր և բերվում էր ռազմական պատրաստության, մասնավորապես ամրապնդումներ էին տեղի ունենում և խրամատներ էին փորվում, հրետանային ականներ էին տեղադրվում ադրբեջական ռազմական կայանների մոտ, նաև քաղաքացիական տարածքներում, որոնք Ադրբեջանը արդեն ականազերծել էր։ Այդ օրերին ընդառաջ երկու ադրբեջանցի քաղաքացիական անձինք և 4 ադրբեջանցի ոստիկաններ զոհվեցին 1 ժամվա ընթացքում երկու տարբեր ականների վրա նախապես ականազերծված տարածքներում, ինչը որ նորից ականապատվել էր հայկական ուժերի կողմից։ Բացի դրանից, երկու քաղաքացիական անձինք սպանվեցին Աղդամում (Ակնա-խմբ․) և Շուշայում (Շուշի- խմբ․) Ղարաբաղում հայկական ուժերի հարձակումների պատճառով»։

Ադրբեջանի ներկայացուցիչը նշեց, թե սեպտեմբերի 19-ի հարձակումը, որը նա որակեց որպես օպերացիա, ուղղված էր բացառապես «հայկական ռազմական կայանների նկատմամբ»։

«Մենք վերցրինք և չեզոքացրինք օպերացիայի արդյունքում 90 ռազմական կայան, 20 ավտոմեքենա, 30 ականանետ, 6 էլեկտրամագնիտիկ ռազմական համակարգ և բացի դրանից շատ ծանր հրետանային համակարգեր, հարյուրավոր զինված փոխադրամիջոցներ, 20․000 նռնակներ և շատ ավելի փոքր հրազեններ, տանկեր, ինչպես նաև հրթիռներ։ Ռուսական աղբյուրները փաստաթղթավորել են շատ ավելի բարձր քանակի սպառազինությունը, որոնք կուտակվել և տեղաբաշխվել էին Ղարաբաղում։ Հայաստանի փորձը՝ ներկայացնել այս ռազմական անձնակազմը որպես տեղական աշխարհազոր կամ քաղաքացիներ, որոնք ունեն զենք, չի համապատասխանում այս սպառազինության մակարդակին։ Ադրեբաջնը հրավիրել է ՄԱԿ-ին՝ փաստաթղթավորել այս սպառազինությունը և նաև դիտարկել հայերի ապօրինի գործողությունները և հրավիրելու Ադրբեջանում հավատարմագրված ռազմական կցորդներին՝ ականատես դառնալու այն ռազմական սպառազինություններին, որոնք վերցվել են այս օպերացիայի արդյունքում»։

Նա շեշետեց, որ վարչապետ Փաշինյանի կողմից էթնիկ զտման «ենթադրյալ» սպառնալիքի հայտարարությունից հետո՝ սեպտեմբերի 24-ին, հայ բնակչությունը սկսեց զանգվածայնորեն դուրս գալ Ղարաբաղից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը