Արտաքին 2 տարի առաջ - 16:03 09-10-2023

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի գործողությանն իր առնչությունը

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հերքել է բոլոր մեղադրանքներն առ այն, որ իր երկիրն առնչություն է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի դեմ զանգվածային հարձակման հարցում: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Իրանի դերի հետ կապված մեղադրանքները հիմնված են քաղաքական պատճառների վրա: Իսլամական Հանրապետությունը չի միջամտում այլ երկրների, այդ թվում Պաղեստինի որոշումների կայացմանը», - լրագրողներին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Նրա խոսքով՝ պաղեստինցիներն ունեն անհրաժեշտ կարողություն և կամք՝ պաշտպանելու իրենց ազգը և վերականգնելու իրենց իրավունքները՝ առանց Թեհրանի որևէ օգնության։

«Իրանի դերի մասին խոսելը նպատակ ունի փաստերից շեղել հանրային կարծիքը և արդարացնել Իսրայելի ապագա հնարավոր գործողությունները»,- ասել է նա։

Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը գրել էր, որ «Իրանի անվտանգության ոլորտի պաշտոնյաները օգնել են ծրագրել ՀԱՄԱՍ-ի շաբաթ օրը սկսված անսպասելի հարձակումն Իսրայելի վրա»: Պարբերականը վկայակոչել էր ՀԱՄԱՍ-ի և Լիբանանի՝ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան անդամներին:

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
23:36 Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են․ Միրզոյան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան