Ներքին 2 տարի առաջ - 18:38 06-10-2023

«Վիվա-ՄՏՍ»-ի պարզաբանումը

«Վիվա-ՄՏՍ»-ը պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Oragir.News լրատվականում ս.թ. հոկտեմբերի 6-ին տեղ գտած ««Վիվա-ՄՏՍ»-ը հետ է զարգանում» հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունների հիմքերը ստուգելու արդյունքում, Վիվա-ՄՏՍ-ը պարզել է, որ Oragir.News լրատվականի օգնությամբ նույնականացված բաժանորդի անմիջական սպասարկման գործընթացը տևել է մոտ 35 րոպե՝ ներառյալ բաժանորդի (անձը հաստատող փաստաթղթի և այլ տվյալների) նույնականացում, բաժանորդային սարքերի կարգավորումների ստուգում, ինչպես նաև՝ հետվճարային նոր քարտի տրամադրում: Հետվճարային սակագնային պլանի ակտիվացման լրացուցիչ գործառույթը Վիվա-ՄՏՍ-ում ներդրվել է վերջերս և պայմանավորված է թե՛ կազմակերպության, թե՛ բաժանորդի համար հետագայում՝ ռիսկերը նվազեցնելու հրամայականով:

Հաշվի առնելով այն, որ Վիվա-ՄՏՍ-ն ունի բաժանորդների ամենամեծ բազան՝ բազմաթիվ են դեպքերը, երբ ընկերությունը տրամադրել է հետվճարային ծառայություններ և բախվել է վճարների հավաքագրման հետ կապված դժվարությունների, ներառյալ՝ դատական կարգով բռնագանձման գործընթացի, ինչը ենթադրում է անցանկալի ծախսեր թե՛ բաժանորդի, թե՛ կազմակերպության համար:

Գործառույթի շրջանակներում կատարվում է բաժանորդի (անձը հաստատող փաստաթղթի և այլ տվյալների) նույնականացում:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»