Արտաքին 3 տարի առաջ - 17:15 06-10-2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի նախագահին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հնչեցված մեղադրանքներն առ այն, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքից 150 քառակուսի կիլոմետր է օկուպացրել: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը պնդել է, որ Ֆրանսիան ներկայումս աչք է փակում, որ «Հայաստանն ադրբեջանական 8 գյուղ օկուպացիայի տակ է պահում»։

«Ֆրանսիան ներկայումս աչք է փակում ադրբեջանական 8 գյուղի «օկուպացիայի» վրա: Ադրբեջանը ոչ մեկի հողերը «չի օկուպացրել», և այն պնդումը, որ սահմանի չսահմանազատված հատվածի տարածքները, որտեղ տեղակայված են ադրբեջանական ուժերը, պատկանում են Հայաստանին, հակասում է որևէ տրամաբանության»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ, Բաքուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է «անհիմն հակաադրբեջանական պնդումներ» անելու համար:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով