Ներքին 3 տարի առաջ - 13:25 05-10-2023

Սուքիասյանների ընտանիքին պատկանող բանկը 200 միլիոն դրամի գրավադրված ոսկին անհատույց վերադարձրել է արցախցիներին

Վերջին օրերին տեղեկություն տարածվեց, որ թշնամի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության վրա վերջին հարձակման ժամանակ՝ սեպտեմբերի 19-ին, Արցախում գործող բանկերը վերադարձրել են արցախցիների կողմից գրավադրված զարդերը և ներել վարկերը։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Հայէկոնոմբանկը ևս նման քայլ է կատարել։

«Հայէկոնոմբանկը արցախցի բռնի տեղահանված մեր եղբայրներին և քույրերին ստեղծված իրավիճակի թեժ պահին հրավիրել է բանկի մասնաճյուղ և իրենց ոսկյա իրերը՝ շուրջ 200․000․000 (երկու հարյուր միլիոն) դրամի արժողությամբ, առանց որևէ գումարի վերադարձրել է»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայէկոնոմբանկ»-ի մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է