Ներքին 3 տարի առաջ - 21:23 04-10-2023

Իջևանի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսօրին Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող թիվ 654 համարի մարդատար ГАЗель-ը Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Տեղում վարորդ Արթուր Պարոնյանը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է խոտով բարձված բեռնատարի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն բեռնատարի վարորդը հերքել է ասելով, որ ինքը ոչ մի վթարային իրավիճակ չի ստեղծել իրեն թույլատրելի ճանապարհով վարել է իր ավտոմեքենան:

ГАЗель-ում եղել են մոտ 12 ուղևորներ, բարեբախտաբար, նրանք նույնպես չեն տուժել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում