Ներքին 3 տարի առաջ - 18:43 04-10-2023

Բեռնափոխադրումների գների բարձրացումը կհանգեցնի նոր գնաճի

Բեռնափոխադրման գները բարձրացել են, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է մի շարք ապրանքատեսակների թանկացմանը․ զուշացնում են գյուղատնտեսները։ Նրանց փոխանցմամբ՝ բեռնափոխադրման գինը 2400-2600 դրամից դարձել է 3000 և ավելի։

«Պատճառները մի քանիսն են։ Կապ ունի և՛ վառելիքի գնի թանկացման և՛ մաքսազերծման գործընթացի հետ։ Ռուսաստանում մաքսազերծման գործընթացն արվում էր Լարսում և ավարտվում էր հենց այնտեղ, սակայն հիմա օրենք են փոխել և վերջին 2 օրվա ընթացքում ամեն մեկն առանձին պետք է մաքսազերծվի, ինչի պատճառով բեռնատարները մոտ 2 օրից ավելի են մնում։ Բեռնափոխադրման գների բարձրացման հետևանքով ստացվում է, որ մեխանիկորեն կթանկանան Ռուսաստանից ներմուծվող պարենային կամ ոչ պարենային ապրանքները՝ լինի ձեթ, ալյուր, թե այլ բան»,-նշեցին մեր զրուցակիցները։

Տեղեկացնենք, որ այս պահին Ռուսաստանից ներմուծված 1-ին կարգի ալյուրն (50 կգ) արժե 7400 դրամ։ Սա այն դեպքում, երբ վաճառվում է ֆուռից։ Իսկ, եթե պահեստից է վաճառվում, ապա արժե 7500 դրամ։ Երևան առաքելու դեպքում այն արժե 7700 դրամ։ Նշենք, որ այս պահի դրությամբ ՀՀ սուպերմարկետներում 1 կգ լավաշն արժե 690 դրամ, մեկ հատը՝ 100-150 դրամ։ «Հրազդան» հացն արժե 370 դրամ, «Մատնաքաշը»՝ 440 դրամ։ Արևածաղկի ձեթի նվազագույն արժեք 1 լիտրի դեպքում 820-880 դրամ է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում