Արտաքին 3 տարի առաջ - 12:30 04-10-2023

Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին փաստաբան են տրամադրել. նա հարցաքննվել է

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Ստեփանակերտում բերման են ենթարկել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Հարությունյանը հարցաքննվել է։ Կարող եմ ասել միայն, որ նրա տված ցուցմունքները կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել», - հայտարարել է նրա փաստաբան Ալով Սաֆարալիևը, հաղորդում է Trend-ը։

Ըստ փաստաբանի՝ Հարությունյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը նորմալ է։

«Ես նրա պաշտպանությունն իրականացնելու եմ Ադրբեջանի Հանրապետության օրենքներին, միջազգային կոնվենցիաների պահանջներին և փաստաբանական էթիկային համապատասխան։ Մի խոսքով, բարեխղճորեն կկատարեմ իմ մասնագիտական պարտքը», - ասել է նա։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին