Ներքին 4 տարի առաջ - 12:44 29-01-2022

ՔՊ-ում թեժ «մարտեր» են. Արայիկ Հարությունյանին դեմ են

ArmLur.am-փոխանցում է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում արդեն քանի օր է` թեժ «մարտեր» են ընթանում:

Բանն այն է, որ ՔՊ-ի մեծամասնությունը տեղյակ չի եղել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին ՀՀ նախագահ «դարձնել»: Եվ հիմա բոլորը շոկի մեջ են ու պայքարում են, որ վարչապետը հետ կանգնի իր որոշումից:

Ի դեպ, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը վաղուց է նման որոշում ունեցել, անգամ պլաններ են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսել ու արդեն Արայիկ Հարությունյանին նախագահ «կարգել», սակայն Սարգսյանն իր հրաժարականով պրոցեսն արագացրել է:

Իշխանության մեր աղբյուրները նշում են, որ հատկապես, երբ ՔՊ-ականները տեսել են, թե սոցիալական ցանցերում ինչպիսի վատ արձագանք եղավ Հարությունյանի՝ նախագահի թեկնածության հետ կապված, իրենց ներքին օնլայն «չաթերում» ՔՊ-ականները ելքեր են փնտրում այդ հարցը օրակարգից հանելու համար: Անգամ իրենց «ներքին» շփումներում ՔՊ-ականները շատ վատ բնութագրումներ են տալիս Արայիկ Հարությունյանին, հայտարարում, որ նա տապալեց կրթական համակարգի բոլոր ծրագրերը, կառավարությունում ու թիմում գրեթե բոլորի հետ թշնամական հարաբերություններ ունի, ու այսքանից հետո նրան նախագահ դարձնելը անմտություն է: Բայց, թե որքանով ՔՊ-ականներին կհաջողվի իրենց ըմբոստությունը հասցնել վարչապետին, որ հետ կկանգնի իր որոշումից, դժվար է ասել:

ՔՊ-ականները նպատակ ունեին օնլայն վեճերը տեղափոել Դիլիջան` փակ քննարկումների ժամանակ ինչ-որ բան փոխելու համար, սակայն դա էլ չստացվեց` խմբակցության մեծամասնությունը կորոնավիրուսով է վարակվել` ՀՀ վարչապետի գլխավորությամբ: Հիմա ՔՊ-ականները շունչները պահած սպասում են Նիկոլ Փաշինյանի առողջացմանը, որպեսզի փորձեն նրա հետ նախագահի այլ թեկնածու փնտրել:

Ի դեպ, ՔՊ-ականները դեմ են Հարությունյանին, բայց նաև թեկնածու չունեն, որ առաջարկեն վարչապետին:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար