Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:18 02-10-2023

Կոնդում 43-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կնոջ եղբայրը

2023 թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21։02-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով փորձել է հարձակվել իր վրա, ինչից հետո ինքը խողովակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին:

ՔԿ-ից հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 21:57-ին, հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ շտապօգնության խումբը Երևանի Կոնդի փողոցի 37 տան մոտից, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդու, որը որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու նախնական մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ դեպքի օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձի՝ Երևան քաղաքի 28-ամյա բնակչի և տուժողի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս, նախնական տվյալներով, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դանակով հարձակվել է երիտասարդի վրա։ Վերջինս, ի պատասխան, գետնից վերցրել է երկաթյա խողովակ և հարվածել տուժողի գլխին և մարմնին, ինչի հետևանքով տղամարդը վայր է ընկել, որից հետո փորձել է ոտքի կագնել, սակայն երիտասարդը ոտքով հրել է վերջինիս և նա կրկին ընկել է գետնին:

Դեպքից անմիջապես հետո երիտասարդը զանգահարել է ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

Նախաքննության ընթացքում վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա մատնացույց է արել դեպքի վայրը, ներկայացրել՝ վարույթի համար էական նշանակություն ունեցող մանրամասներ: Զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հանցագործության գործիք հանդիսացող երկաթյա խողովակը, տուժողի մոտ եղած դանակը, կատարվել են նմուշառումներ:

Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է հանձնարարություն:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ