Ուղիղ եթեր
Խոսք Միտք Ներքին 2 տարի առաջ - 23:08 01-10-2023

Սա չիմացողն այդպես էլ չի իմանա՝ ինչու նա գնաց Արցախ. Մանե Թանդիլյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Ով ճանաչում է Ռուբեն Վարդանյանին, գիտի, որ նա հաճախ է խոսում դրա՝ ընտրությամբ հայ լինելու մասին. ոչ թե որովհետև «յան» ազգանուն ես կրում, ինչպես մենք, ոչ թե որովհետև ծնվել ես Հայաստանում կամ տատդ-պապդ հայ են, այլ որովհետև ընտրել ես հայ լինելը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Armenian by choice»
Չէի լսել նման բան ու չգիտեի՝ դա ինչ է մինչև 2021թ.-ին Ռուբեն Վարդանյանի հետ ծանոթանալը: Առաջին միտքը, որ առաջանում է՝ ինչու՞ պետք է ինչ -որ մեկը ընտրի հայ լինելը։
Ու այստեղ սկսում ես ճանաչել Ռուբենին։ Ու անմիջապես հասկանում ես, թե ինչու պիտի հենց իրենից առաջին անգամ լսեիր այդ միտքը, զգայիր այդ հոգեվիճակը։ Որովհետև միայն նա է կարողանում իր շրջապատի մարդկանց այնպես վարակել հայկականությամբ, որ ակամայից շատերն են ուզում հայ լինել, իրենց ընտրությամբ ցանկանում են լինել այդ մեծության մի մասնիկը, որ կոչվում է «հայ»։
Ահա թե ինչու են իր շրջապատում այդքան շատ տարբեր ազգության մարդիկ զգում իրենց «Armenian by choice»։

Այդ ինչքա՜ն խորություն և ակնածանք պետք է ունենաս «հայկականության» նկատմամբ՝ համեմված իմացությամբ և խոնարհությամբ, որ վարակես մարդկանց քո ազգությամբ, այդ ինչքա՜ն պիտի սիրես քո հայկականությունը։

Հետո ծանոթացա տարբեր մարդկանց հետ, որոնք իրենց համարում էին «Armenian by choice», ու նրանցից մեծ մասը այս կամ այն կերպ կապ ունեին Ռուբենի հետ։
Այ թե ինչու է բնական հենց նրանից լսելը «Armenian by choice»-ն ու զգալ, թե ինչպես...
Սա չիմացողը այդպես էլ չի իմանա, թե ինչու նա գնաց Արցախ։ Ավելի ճիշտ կիմանա, բայց չի հասկանա, հետևաբար չի հավատա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին