Ներքին 2 տարի առաջ - 10:17 29-09-2023

Արցախում հայտնաբերվել է մեկ քաղաքացու և մեկ զինծառայողի դի

Արցախի Հանրապետությունում փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։
Սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։