87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 3 տարի առաջ - 10:20 27-09-2023

Լկտի սուտ. Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանից 100 մլրդ դոլարի փոխհատուցման պահանջի մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է հրապարակումներին, որ Հայաստանը խաղաղության պայմանագրով պետք է վճարի 100 միլիարդ դոլար կամ զիջի Սյունիքն ու Գեղարքունիքի մի մասը: «Լկտի սուտ և ոմանց ցանկությունը, որն իբր դառնալու է հեղաշրջման հիմք: Ու այս ճղճիմ ցանկության համար մի ամբողջ ժողովրդի, որն այս օրերին ողբերգություն է ապրում, գցում են նոր սթրեսի մեջ: Նման պայմանավորվածություն չի եղել, չկա ու չի կարող լինել,- գրել է նա:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանամերձ լրատվամիջոցում «‎Հայաստանը այժմ քաշված է. Ադրբեջանը խաղաղության համար 100 միլիարդ դոլար է ուզում » վերտառությամբ հոդված է հրապարակվել։