Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:00 20-07-2023

Լկտի սուտ է․ Վիկտոր Մնացականյանը՝ Կոնդում 20 անշարժ գույք ձեռք բերելու և Խաչատուր Սուքիասյանի կողմից հովանավորվելու մասին

«Կենտրոնի նախկին թաղապետը Կոնդում տներ և տարածքներ է գնում»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասացին Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները։

«Արդեն 20 հատ տուն ու տարածք է ձեռք բերել ու սա բնակիչները չեն ասում, այլ քաղաքային իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ Կենտրոնի թաղապետը։
Ավելին, մոտ 5-6 ամիս առաջ էլ Կոնդում մի սրճարան բացվեց, որի հովանավորն, ըստ լուրերի, կրկին Վիկտոր Մնացականյանն է»,- ասացին բնակիչները։

Նրանց խոսքով՝ Մնացականյանին հաճախ են տեսնում Կոնդում․
«Հիմնականում այն հատվածներում է լինում, որտեղ պետք է շենքեր կառուցվեն, նաև այդ սրճարանում է լինում, որն իր անվան հետ են կապում։ Ավելին, իր հարցազրույցներից մեկը հենց այդ սրճարանում էլ տվել է»։

Oragir.News-ը Վիկտոր Մնացականյանից հետաքրքրվեց, թե արդյոք Կոնդում անշարժ գույք ձեռք բերե՞լ է, թե՞ ոչ։
«Դա լկտի սուտ է, ես պայքարում եմ կոնդեցիների իրավունքների համար, և պայքարում եմ, որ Կոնդի ինքնությունը պահպանվի՝ ճարտարապետական, քաղաքաշինական և պատմական։ Իմ ակտիվությունը կապված է դրա հետ և դա շատ հեշտ է ճշտել Կադաստորով, թե արդյոք ունե՞մ գույք։ Ես երբևէ որևէ մեկի հետ որևէ բանակցություն չեմ ունեցել, հակառակը՝ չեմ թողնում, որ այլ ներդրողներ փորձեն Կոնդում կառուցել 30-40 հարկանի շենքեր։ Այդ խոսակցություններն ապատեղեկատվություն են և ենթադրում եմ, որ կապված է նախընտրական փուլի հետ, փորձում են սևացնել»,- ասաց Մնացականյանը։

Վիկտոր Մնացականյանը նաև հերքեց այն տեղեկությունը, թե իր հովանավորությամբ Կոնդում սրճարան է բացվել․
«Ես նաև հանդիսանում եմ Հայկական գորգի և ասեղնագործության ազգային կենտրոնի հիմնադիրը և Երևանի մի քանի տասնյակ սրճարանների, ռեստորանների նվիրել եմ հայկական տեքստիլ՝ գորգեր, կարպետներ, որպեսզի զբոսաշրջիկների համար հայկական ինքնությունն ավելի երևացող լինի և հայկական գորգագործությունն ավելի ճանաչելի լինի։ Իրենց ևս նվիրել եմ, քանի որ մենք ուզում էինք, որ Կոնդում վերջապես բացվեն սրճարաններ, որովհետև Կոնդի ինքնությունը պահելու համար կարևոր է, որ կոնդեցիները մնան այդտեղ, իսկ կոնդեցիների մնալու համար ցանկալի է, որ կոնդեցիները հավատան իրենց ուժերին և հասկանան, որ իրենք իրենց փոքր և յուրօրինակ բակերում կարող են բիզնես զարգացնել»։

Դիտարկմանը, որ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին խոսակցություններ կան, որ իր գլխավորած «Հաղթանակ» կուսակցությունը ֆինանսավորվում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից, և որ դա արվում է նրա համար, որպեսզի Խաչատուր Սուքիասյանն իր միջոցով հաղթի Տիգրան Ավինյանին, Վիկտոր Մնացականյանն այսպես արձագանքեց․

«Դա ևս լկտի սուտ է, նման բան չկա։ Ես տարիներով ոչ շփվել եմ Խաչատուր Սուքիասյանի հետ, ոչ էլ, ինչ-որ մի բան։ Մեր «Հաղթանակ» կուսակցությանը որևէ ճանաչված մարդ չի աջակցում, մեր միջոցով որևէ մեկը չի էլ կարող փորձել, ինչ-որ հարց լուծել Երևան քաղաքում»։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր