Ներքին 3 տարի առաջ - 17:15 25-09-2023

Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը քաղաքացիներին խնդրում է ուշադիր լինել արցախցիներից յուրաքանչյուրի նկատմամբ, շրջապատել նրանց սիրով ու հոգատարությամբ։

«Հատկապես այս օրերին շատ են թիրախավորվում Արցախի մեր հայրենակիցները։ Այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում, որ արցախցու հույզերի, զրկանքների հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքող, ժամանակին Արցախի, այնուհետև Հայաստանի հաշվին հարստացած, բանակի ու անվտանգության զարգացման հաշվին իրենց նեղ շրջապատների բարեկեցությունն ապահոված մի խմբակի և իր արբանյակների ապապետական գործողությունների պատճառով լարվածություն չառաջանա մեր հայրենակիցների նկատմամբ։

Այսօր հարյուրավոր երեխաներ, քույրեր, եղբայրներ, տատիկներ ու պապիկներ նախընտրում են լքել իրենց տներն ու գալ Հայաստան։ Պետությունն աջակցում է կացարանով, սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով՝ բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Նրանք վերոհիշյալ նույն խմբակի գործունեության տուժածներն են։

Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն։ Մեր քաղաքացիներին խնդրում եմ ուշադիր լինել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ, շրջապատել նրանց սիրով ու հոգատարությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արշակյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը