Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:42 20-09-2023

Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ևս 2 մասնակից, տուժել` 42 ոստիկան և քաղաքացի

Սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը մեծ ծավալով շարունակվում է։

ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հետ համագործակցված իրականացվող քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումներով պարզվում են զանգվածային անկարգությունների կազմակերպման, իրականացման մեխանիզմներն ու հանգամանքները։ Ձեռք բերված տվյալների համաձայն` Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի մոտ, բազմության կուտակումը և զանգվածային անկարգություններին ամսնակցությունն իրականացվել է նաև Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչների, խմբերի կողմից կազմակերպված ձևով՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններով։

Ագրեսիվ վարքագծի դրսևորմամբ և հրահրմամբ հավաքն աստիճանաբար վերածվել է զանգվածային անկարգությունների, որոնք դրսևորվել են խաղաղ հավաք անցկացնելու, հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, դեպի Կառավարության շենքի մուտքի դռները ոստիկանական պատի ուղղությամբ զանգվածային մեծ ճնշում գործադրելով քաշքշոցների, Կառավարության շենքի և ոստիկանների ուղղությամբ մեծ քանակությամբ քարեր, շշեր, այլ առարկաներ նետելու միջոցով։

Զանգվածային անկարգությունների ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել թվով 16 ոստիկան, ինչպես նաև 26 քաղաքացիական անձ, որոնց մեծ մասը, բուժօգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Վնասվել են կառավարության շենքի դռների և պատուհանների ապակիները։ Տուժած անձանց առնչությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Զանգվածային անկարգություններին մասնակցության մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են 29-ամյա և 16-ամյա՝ Արցախի նախկին բնակիչ հանդիսացող երկու անձինք։ Նրանցից առաջինի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգված, որի տեսակը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։

Նախնական տվյալներով՝ ձերբակալված անչափահաս քաղաքացին ոառերևույթ մասնակցություն է ունեցել ոստիկանների ուղղությամբ քարեր, այլ առարկաներ ակտիվորեն նետելու գործողություններին։ Եվս երեք մասնակից ձերբակալվել է՝ սառը զենք կրելու կասկածանքով։

Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը, որի արդյունքում առգրավվել են 50-ից ավելի քարեր, շշեր, երկաթի կտորներ, ոստիկանության համազգեստի և պաշտպանիչ միջոցների կտորներ և այլն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում