Ներքին 3 տարի առաջ - 20:18 17-09-2023

Արմեն Ռուստամյանը պաշտպանության կարիքը չունի էլ, իր քաղաքական կյանքը, պայքարն է նրա վահանը․ Գեղամ Մանուկյան

Այսօր, երբ կայանում են Երեւանի ավագանու ընտրությունները, ու կամ-կամի հարց կա այս իշխանությանը հեռացնելու համար եւս մեկ հիմնավոր առիթ ստեղծելու համար, «հականիկոլականների» մի բանակ ողջ օրը մոռացել է այդ ամենն ու հարձակվել Դաշնակցության վրա։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ու ոչ ավել, ոչ պակաս կասկածի տակ են դրել Դաշնակցության Բյուրոյի անդամ, երեք տասնամյակ Հայաստանի ազգային-քաղաքական ուղեգծի պաշտպանության համար պայքարած Արմեն Ռուստամյանի անկեղծությունը, սկզբունքայնությունը, ուղղամտությունը։ Դրա համար Արմենն իր պայքարում բանտարկության երկար տարիներով, զրկանքներով է վճարել և ոչ միայն… Իսկ հիմա ինչ-որ աշխատավարձային «ընդդիմադիրներ» ելել են հրապարակ։

Ի՞նչ են տարածում. ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակոթյան անդամ Արմեն Ռուստամյանը Փարիզում կայացած մոնիտորինգի հանձնաժողովի նիստից Երեւան վերադառնալիս Փարիզի օդանավակայանում զրուցում է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հետ։ Թերեւս ՔՊ-ականի արած լուսանկարը ստանալու փոխարեն, ունենային այդ զրույցի ձայնագրությունը, կամաչեին նման էժան խաղի մասնակցել։ Եվ ընդհանրապես, ցանկացած դաշնակցական ու ղեկավար փակ կամ բաց հանդիպումներում իշխանականի կամ այլ անձի հետ զրույցում նույն բանն է ասում, որն էլ իր համոզմունքն է, ի տարբերություն շատերի։

Համոզված եմ, եթե իշխանական ՊՈԱԿ-ների եւ ֆեյքերի բանակի հետ համատեղ մղվող հակադաշնակացական այդ մոլուցքի մեկ տոկոսը «հականիկոլական» ներկայացող «ընդդիմադիրները» ուղղեին Նիկոլի դեմ, այսօր կարիք չէր լինի նիկոլի հեռացման մասին մտածեին իրական ընդդիմադիրները։

Բայց դրանց խնդիրը Նիկոլի հեռացումը չէ, ավելին՝ հարց է՝ արդյոք ցանկանո՞ւմ են Նիկոլի հեռացումն ընդհանրապես։

Արմեն Ռուստամյանը պաշտպանության կարիքը չունի էլ, իր քաղաքական կյանքը, պայքարն է նրա վահանը։

Բայց դե իշխանական կաբինետները մշտական այցելության վայր դարձրածները, քրեական գործերի պատրվակով իշխանության դեմ թթու խոսք չասողները, նրանցից աշխատավարձ ստացող «ընդդիմադիրները» մեծահոգի լռությունը ակնհայտորեն շփոթում են ու փորձում են գլուխ բարձրացնել, այդժամ պետք է ցույց տալ շրիշակից վերեւ այն մի քանի սանտիմետրը, որից ավելի իրավունք չունեն բարձրանալ։

Արմեն Ռուստամյանից, Դաշնակցությունից կախվելու փոխարեն, գեթ մեկ վայրկյան Նիկոլի դեմ իրական, ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ պայքարով զբաղվեք ու վերջապես «վճռականություն» գոռալուց հետո դա կյանքում ցույց տվեք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի