Արտաքին 3 տարի առաջ - 20:32 28-11-2022

Թեհրանը կարող է տապալել իր թշնամիների հակահրթիռային վահանը. իրանցի հրամանատար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանն ի վիճակի է մի քանի տասնամյակ տապալել իր թշնամիների հակահրթիռային վահանը։

Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Հաջիզադեն մասին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի կարողությունների ցուցահանդեսի ժամանակ:

Հաջիզադեն շեշտել է, որ Թեհրան այսօր մեծ ձեռքբերումներ և զսպողություն է ձեռք բերել տարբեր ոլորտներում։ Նա հատկապես կարևորել է հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, պաշտպանության, թռիչքի, ռադիոտեղորոշիչի ու տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներում արձանագրված հաջողությունները։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարն ասել է, որ երկրի պաշտպանական արդյունաբերության կառուցման գործում հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի փորձը կարող է օգտագործվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը և երկրի առաջընթացի առջև առկա խոչընդոտների վերացումը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է