Ներքին 3 տարի առաջ - 00:35 17-09-2023

ՔՊ-ականների «շուստրիությունը» սահմաններ չունի

Հայաստանում այսօր «լռության օր» էր։ Օրենքով այսօր և սեպտեմբերի 17-ին մինչև ժամը 20։00-ն՝ Երևանի ավագանու ընտրության քվեարկության ավարտը, արգելված է ցանկացած քարոզչություն։

Ու թեև օրենքի մասին տեղյակ են բոլորը, առավել ևս պաշտոնաները, պարզվում է՝ ոչ բոլորին է հասկանալի, թե ինչ է այն իրենից ներկայացնում։

ՔՊ-ականներն ամեն ինչ արեցին քվեարկությանը նախորդող լռության օրվա ավարտին օրենքի տառին համապատասխան արդյունք ցույց տալու համար, ցավոք, չստացվեց։ Իշխանության ներկայացուցիչներին թվում է, թե իրենց «շուստրիությունը» սահմաններ չունի, քնել-արթնացել ու որոշել էին տողատակերով շարունակել քարոզարշավը։

Օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով այս ընտրությունների քարոզարշավում արդեն հասցրել էր աչքի ընկնել մի քանի դրվագներով, այսօր էլ որոշել էր 2 թվանշանին (ՔՊ-ի քվեաթերթիկի համարը) ասոցացվող գրառումներ անել ֆեյսբուքյան իր էջում։ Ինչ խոսք, Ալեքսանյանն ընտրել էր ամենաիդեալական օրը՝ Չերչիլի մասին խոսելու, կամ քույրերի նմանությունն ընդգծելու համար։




Խախտումից անմասն չի մնացել նաև ՔՊ-ի շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը։ Որոշել է հենց օրվա ավարտին հրապարակել իրենց նախընտրական քվեաթերթիկը ու ահազանգել, որ անհայտ ուժերը որոշել են արտատպել այն ու դրանցով կեղծիք բեմադրել։ Փամբուխչյանի գրառումը վերահրապարակել էր նաև Վահագն Ալեքսանյանը։



Մեկ այլ ՔՊ-ական էլ՝ Էդգար Հակոբյանը, որոշել էր հենց լռության օրը բարձրաձայնել, թե Երևանում ինչ աշխատանքներ են շարունակում կատարել, կամ որտեղ են արդեն ավարտել աշխատանքները։


Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ձեզ գուցե հետաքրքրի