Արտաքին 2 տարի առաջ - 20:15 16-09-2023

Ֆինլանդիան արգելել է Ռուսաստանից մարդատար ավտոմեքենաների մուտքը

Ֆինլանդիան արգելում է Ռուսաստանից մարդատար ավտոմեքենաների մուտքը երկիր՝ որոշակի բացառություններով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։

Այսուհետև Ֆինլանդիա Ռուսաստանում գրանցված ավտոմեքենաներով կարող են մուտք գործել միայն Ռուսաստանում մշտապես բնակվող ԵՄ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները և դիվանագետները, ավտոմեքենաների մուտքը հնարավոր կլինի նաև բացառապես հումանիտար նպատակներով։

Նմանատիպ որոշումներ ընդունել են նաև Էստոնիան, Լատվիան ու Լիտվան։