Արտաքին 3 տարի առաջ - 19:13 15-09-2023

Օտարերկրացիներից Թուրքիայում ամենից շատ բնակարան գնել են ռուսները

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) օգոստոսին Թուրքիայում օտարեկրացիների կողմից գնված բնակարանների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Ըստ այդմ՝ օտարերկրացիներն օգոստոսին Թուրքիայում գնել են ընդհանուր առմամբ 3․058 բնակարան։

Նրանց կողմից գնված բնակարանների թիվը տվյալ ամսում տարեկան կտրվածքով նվազել է 42 տոկոսով։

Օտարերկրացիներն ամենից շատ բնակարաններ են ձեռք բերել Ստամբուլում (1066), Անթալիայում (919) և Մերսինում (248)։

Իսկ ազգային պատկանելիության տեսանկյունից ամենից շատ բնակարան գնել են ռուսները (733), ապա՝ իրանցիները (342), իրաքցիները (220) և ղազախները (142):

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում