Ներքին 3 տարի առաջ - 16:30 12-09-2023

Եթե ՔՊ-ն ընտրակեղծարարություն չանի, Ավինյանը կհավաքի 7% ձայն․ Վարդան Ղուկասյան

«Քարոզարշավն ընթանում է անհավասար, քանի որ իշխանական թևի ներկայացուցիչը ամբողովին օգտագործում է պետական ապարատն ու պետական լծակները։ Եվ ինչքան էլ որ իշխանականները ընտրությունների համար դրամահավաք են արել, սակայն օգտագործում են պետական ֆինանասական միջոցները»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։

Նշենք, որ կուսակցությունը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին, նրանց քաղաքապետի թեկնածուն Արտակ Գալստյանն է, ով այժմ կալանավորված է։

«Վարչապետից բռնած, իրենց թաղայիններով, թաղապետերով Ավինյան են գովազդում չեղած տեղը։ Սեպտեմբերի 15-ին էլ ՔՊ-ն պատրաստվում է երթ անել, որին կմասնակցի նաև վարչապետ կոչված երևույթը։ Այդ մարդը չհասկացավ, որ 2018 թվականի երթից հետո այլևս իր երթերը անիմաստ են, և հասարակությունը այլևս չի ասի՝ գալիս ա մեզ փրկի»,- ասաց Ղուկասյանը։

Գնահատելով իր կուսակցության շանսերը ավագանու ընտրություններին՝ Վարդան Ղուկասյանն ասաց, որ բավականին մեծ շանսեր ունեն, քանի որ քաղաքացիներից ամեն օր բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ է ստանում․
«Քաղաքացիները բավականին ակտիվ են։ Նրանք հասկացել են, որ երկու, երեք անգամ խաբվել են։ Եթե օրինակ այս ընտրությունները տեղի ունենային Գյուրիում և Վարդենիսում, ես իմ շանսերը բարձր չէի գնահատի, քանի որ այնտեղ զոմբիների քանակը բավականին բարձր է, կրթված մարդիկ այնտեղ քիչ են, իսկ Երևանում փառք Աստծո կրթված մարդիկ շատ են, և գիտակցու մ են, որ ՔՊ-ի վրա հույս դնել նշանակում է Հայաստանը բանտիկով հանձնել Ադրբեջանին և Թուրքիային»։

Ղուկասյանի խոսքով՝ եթե «Քաղաքացիական Պայամանգիր» կուսակցությունը ընտրակեղծարարություն չանի և չօգտագործի պետական ռեսուրսները ապա Տիգրան Ավինյանը կհավաքի ընդամենը 7% ձայն։

Հարցին՝ իսկ «Հանրային Ձայն» կուսակցությունը ինչքա՞ն ձայն կհավաքի Ղուկսայանն ասաց․ «Եկեք սպասենք սեպտեմբերի 17-ին։ Ես վստահ եմ, որ շեմն անցնելու եմ, բայց տոկոսային պռագնոզ չեմ կարող տալ։ Մենք այս օրվան հասանք այն պատճառով, որ շատ քաղաքացիներ նախորդ ընտրություններին չգնացին ընտրության։
Պետք է խնդրեմ մեր քաղաքացիներին մի կողմ դնեն այն հասկացողությունը՝ ես բոլորին դեմ եմ, բոլորը վատն են, կամ իմ ձայնը ոչինչ չի փոխում, ժողովուրդ ջան, գնացեք նտրատեղամաս և մի թեղեք, որ ձեր ձայնը հոդս ցնդի»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր