Ներքին 3 տարի առաջ - 16:38 09-09-2023

«Հայաստան» խմբակցությունը լիարժեք զորակցելու է Արցախի իշխանություններին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին:

«Շնորհավորում ենք Արցախի Հանրապետության համար այս ճակատագրական փուլում ԱՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Այսօր անասելի պատասխանատու, դժվար ու նաեւ պարտավորեցնող է իր ինքնորոշման, պետականության կայացման եւ արտաքին թշնամուն դիմագրավելու ու ներքին մարտահրավերները պատվով լուծելու հրամայականի պայմաններում Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելը։

Մաղթում ենք Ձեզ վճռականություն, կամք, իմաստնություն, ողջախոհություն այս դժվարին առաքելությունն իրականացնելու գործում։
Վստահ ենք, որ հասարակական եւ քաղաքական համախմբմամբ, իշխանության բոլոր ճյուղերի հետ համատեղ աշխատանքով, կամքով ու վճռականությամբ կապահովեք Արցախի Հանրապետության լիարժեք կենսագործունեությունը իր իրավունքների համար դժվարին աշխատանքում։

Վստահեցնում ենք, որ մեր խմբակցությունը, իր ստանձնած պատասխանատվության ամբողջական ծավալով շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության եւ արցախահայության կողքին, լիարժեք զորակցելու է Արցախի իշխանություններին եւ Ձեզ այս դժվարին փուլը հաղթահարելու ու Արցախ աշխարհը խաղաղ ու բարեկեցիկ կյանք վերադարձնելու պայքարում»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել

Ձեզ գուցե հետաքրքրի