Ներքին 3 տարի առաջ - 11:45 09-09-2023

Այո, ես պատրաստ եմ աջակցել, որ իշխանությունը որքան հնարավոր է արագ փոխվի Հայաստանում. Ռուբեն Վարդանյան

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը պատրաստ է միանալ բոլոր առողջ ուժերին ու աջակցել, որ իշխանությունը որքան հնարավոր է արագ փոխվի Հայաստանում:

«Ես ձգտում եմ, որ մենք փրկենք հայկական աշխարհը կործանումից, փրկենք Հայաստանի և Արցախի պետականությունը: Ես ձգտում եմ, որ անտարբեր չլինենք, թե ինչ է կատարվում Արցախում և Հայաստանում: Ես տեսնում եմ, որ մենք ունենք ճգնաժամ, որը կարող է բերել կործանման և Հայաստանի, և Արցախի, որովհետև մարդիկ, որոնք այսօր իշխում են Հայաստանում, ոչ կոմպետենտ են, չեն հասկանում՝ ինչ են անում, չունեն փորձ ու չեն ուզում սովորել: Իրենք չեն ներգրավում Սփյուռքը, որն ունի շատ բարձր մասնագետներ: Ես վստահ կարող եմ ասել, որ այս իշխանությունը ոչ միայն չգիտեի, թե ինչ պետք է անել, չունի ունակություն դա անելու և չի ուզում սովորել: Իրենք իրենց ոչ մի խոստումը չկատարեցին: Ոչ Սահմանադրությունը փոխեցին, ոչ կարողացան մեր անվտանգությունն ապահովել: 5 տարին բավական էր, որ երևա, որ այսօրվա իշխանությունը ունակություն չունի և չի կարողանում իր վրա վերցրած պարտականությունները կատարել: Այո, ես պատրաստ եմ միանալ բոլոր առողջ ուժերին և աջակցել, որ իշխանությունը որքան հնարավոր է արագ փոխվի Հայաստանում»,- «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց նա:

Ռուբեն Վարդանյանն ասաց, թե բոլոր կողմերից փորձում են իրեն տարբեր պիտակներ կպցնել՝ «Կրեմլի ագենտ, Բրիտանիայի ագենտ, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ագենտ»:

«Ուրեմն ես ամեն ինչ ճիշտ եմ անում»,-հավելեց նա:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է